BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Նոան խոշոր հաշվով հաղթեց և մոտեցավ առաջատար եռյակին
10 Ապրիլ 2026

Նոան խոշոր հաշվով հաղթեց և մոտեցավ առաջատար եռյակին

Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Նոան» հյուրընկալվեց «Գանձասարին» և հաղթանակի հասավ 3:0 հաշվով:

43-րդ րոպեին Վալենտին Կոստակեի փոխանցումից հետո հաշիվը բացեց Մատեուս Այասը: Բրազիլացին 28-րդ գոլը խփեց հայկական ակումբի կազմում և դարձավ «Նոայի» պատմության գլխավոր ռմբարկուն:

61-րդ րոպեին անկյունայինի խաղարկման ժամանակ գլխի հարվածով երկրորդ գոլը խփեց Սերգեյ Մուրադյանը, իսկ 75-րդ րոպեին աչքի ընկավ Նարդին Մուլահուսեյնովիչը:

Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը վաստակեց 38 միավոր, մնաց չորրորդ տեղում, բայց արդեն ընդամենը 4 միավորով է հետ առաջատար «Ուրարտուից»:

«Գանձասարը» 17 միավորով յոթերորդ տեղում է:

Նախորդ հոդվածը
Արման Ծառուկյան. UFC-ում անհանգստանում են, որ ես կվերցնեմ գոտին ու կհեռանամ
Հաջորդ հոդվածը
ՖԻՖԱ-ն հեղինակավոր ակումբին արգելել է մինչև 2028 թվականը տրանսֆեր կատարել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։