Կրիկյան ակումբի բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում| Կարեն Ասլանյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)| Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում|
Ալաշկերտը հայտարարել է գլխավոր մարզչի օգնականի նշանակման մասին
14 Մարտ 2025

Ալաշկերտը հայտարարել է գլխավոր մարզչի օգնականի նշանակման մասին

Ալբերտ Սաֆարյանը նշանակվել է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի առաջին թիմի գլխավոր մարզչի օգնական։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Ալբերտ Սաֆարյանը (ՈւԵՖԱ-ի մարզչական PRO արտոնագիր) «Ալաշկերտ» է տեղափոխվել վրացական «Թելավի» ֆուտբոլային ակումբից։

2023/24 մրցաշրջանում աշխատել է «Վեստ-Արմենիա» ակումբում, 2019-2023 թվականներին՝ «Ուրարտու» ՖԱ-ում զբաղեցրել է ակադեմիայի տնօրենի պաշտոնը:

Մասնագետը 2019 թվականին աշխատել է նաև «Ալաշկերտ» ՖԱ-ի մարզչական շտաբում, զբաղեցրել՝ գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը։

Սաֆարյանը 2017-2019 թվականներին աշխատել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի առաջին և երկրորդ թիմերում, զբաղեցրել գլխավոր մարզչի պաշտոնը։

2000-2017 թվականներին՝ տարբեր տարիների աշխատել է «Բանանց», «Միկա», «Գանձասար» ակումբների մարզչական շտաբերում։

Նախորդ հոդվածը
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջադիմել է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում
Հաջորդ հոդվածը
Փյունիկի ֆուտբոլիստը հրավիրվել է Լիտվայի հավաքական

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։