Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
ՉԼ․ 10 հոգով մնացած Բարսելոնան պարտվեց Ատլետիկոյին (տեսանյութ)
09 Ապրիլ 2026

ՉԼ․ 10 հոգով մնացած Բարսելոնան պարտվեց Ատլետիկոյին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բարսելոնա»-«Ատլետիկո Մադրիդ» հանդիպումն ավարտվեց Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։

44-րդ րոպեին տանտերերի պաշտպան Պաու Կուբարսին վերջին հույսի խախտում կատարեց Խուլիան Ալվարեսի նկատմամբ։ Հանդիպման գլխավոր մրցավար Իշտվան Կովաչը գրպանից հանեց դեղին քարտը, սակայն VAR-ով կրկնապատկերը դիտելուց հետո վերանայեց որոշումն ու հեռացրեց «կատալոնական» ակումբի պաշտպանին։ Խախտման համար նշանակված տուգանային հարվածից շքեղ գոլի հեղինակ դառնալով Խուլիան Ալվարեսը բացեց հանդիպման հաշիվը։ 70-րդ րոպեին մադրիդյան թիմի առավելությունը կրկնապատկեց Ալեքսանդր Սյորլոթը։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին։

Զուգահեռ ընթացող խաղում ՊՍԺ-ն առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ։



Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի մյուս խաղերում «Բավարիան» Մադրիդում հաղթել էր «Ռեալին», իսկ «Արսենալը» Լիսաբոնում առավելության էր հասել «Սպորտինգի» նկատմամբ։

Նախորդ հոդվածը
Բարսելոնան 2-րդ կեսը կշարունակի 10 հոգով ու հաշվի մեջ պարտվողի դերում․ ՊՍԺ-ն հաղթում է Լիվերպուլին
Հաջորդ հոդվածը
ՊՍԺ-ն Փարիզում հաղթեց Լիվերպուլին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։