BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Բարսելոնան 2-րդ կեսը կշարունակի 10 հոգով ու հաշվի մեջ պարտվողի դերում․ ՊՍԺ-ն հաղթում է Լիվերպուլին
08 Ապրիլ 2026

Բարսելոնան 2-րդ կեսը կշարունակի 10 հոգով ու հաշվի մեջ պարտվողի դերում․ ՊՍԺ-ն հաղթում է Լիվերպուլին

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղային 2-րդ օրվա հանդիպումներում ավարտվեցին 1-ին խաղակեսերը։

«Բարսելոնան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջում է Մադրիդի «Ատլետիկոյին»։ 44-րդ րոպեին տանտերերի պաշտպան Պաու Կուբարսին վերջին հույսի խախտում կատարեց Խուլիան Ալվարեսի նկատմամբ։ Հանդիպման գլխավոր մրցավար Իշտվան Կովաչը գրպանից հանեց դեղին քարտը, սակայն VAR-ով կրկնապատկերը դիտելուց հետո վերանայեց որոշումն ու հեռացրեց «կատալոնական» ակումբի պաշտպանին։ Խախտման համար նշանակված տուգանային հարվածից շքեղ գոլի հեղինակ դառնալով Խուլիան Ալվարեսը բացեց հանդիպման հաշիվը։

ՊՍԺ-ն էլ Փարիզում նվազագույն առավելությամբ հաղթում է «Լիվերպուլին»։ Հանդիպման միակ գոլը հեղինակել է Դեսիրե Դուեն՝ 11-րդ րոպեին։

Հանդիպումների վիճակագրությունն ըստ ՈւԵՖԱ-ի․





Այս թիմերի միջև պատասխան խաղերը կկայանան ապրիլի 14-ին։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի մյուս խաղերում «Բավարիան» Մադրիդում հաղթել էր «Ռեալին», իսկ «Արսենալը» Լիսաբոնում առավելության էր հասել «Սպորտինգի» նկատմամբ։

Նախորդ հոդվածը
Առաջին խումբ․ Սարդարապատը շարունակում է մնալ միանձնյա առաջատար, Սյունիքի ու Անդրանիկի վստահ հաղթանակներն ու այլ արդյունքներ
Հաջորդ հոդվածը
ՉԼ․ 10 հոգով մնացած Բարսելոնան պարտվեց Ատլետիկոյին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։