Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Չեմպիոնների լիգա. Երկու խաղերում էլ լավագույնը դարպասապահներն էին
08 Ապրիլ 2026

Չեմպիոնների լիգա. Երկու խաղերում էլ լավագույնը դարպասապահներն էին

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի մեկնարկային երկու հանդիպումներում խաղի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչվել հյուրերի դարպասապահները:

«Ռեալ Մադրիդ» – «Բավարիա» մրցավեճում (1:2) լավագույնի կոչումը ստացել է 40-ամյա Մանուել Նոյերը: Գերմանացին 9 սեյվ է կատարել՝ իր դարպասին կատարված 10 հարվածներից: Ընթացիկ Չեմպիոնների լիգայում Նոյերը երկրորդ անգամ է ստանում լավագույնի կոչումը. գերմանացին փայլել էր նաև լիգայի փուլի «ՊՍԺ»-ի դեմ արտագնա խաղում, որում «Բավարիան» հաղթել էր 2:1 հաշվով:

«Սպորտինգ» – «Արսենալ» խաղում (0:1) լավագույնը նույնպես հյուրերի դարպասապահն էր՝ Դավիդ Ռայան: Իսպանացու դարպասին կատարվել է 5 հարված, որոնք բոլորը նա չեզոքացրել է: Ռայան այս մրցաշրջանում առաջին անգամ ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Նախորդ հոդվածը
Բավարիայի երկրպագուներն ինքնաթիռ են վարձել Մադրիդ մեկնելու համար
Հաջորդ հոդվածը
Բժիշկները պնդում են՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստն առողջ է, բայց նա հրաժարվում է մարզվել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։