Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Բավարիայի երկրպագուներն ինքնաթիռ են վարձել Մադրիդ մեկնելու համար
08 Ապրիլ 2026

Բավարիայի երկրպագուներն ինքնաթիռ են վարձել Մադրիդ մեկնելու համար

«Բավարիայի» 180 երկրպագու A320 ինքնաթիռ են վարձակալել, որպեսզի ավելի էժան լինի թռչել Իսպանիա՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի «Ռեալ Մադրիդի» դեմ խաղին, հայտնում է Bayern Times-ը:

Մյունխենից Մադրիդ տոմսերն արժեին մեկ անձի համար մոտավորապես 900 եվրո, սակայն վարձակալելով ինքնաթիռը՝ երկրպագուները վճարել են 2 անգամ պակաս:

Օդանավն ամբողջությամբ երկրպագուների տնօրինության տակ է եղել, ուստի ամբողջ թռիչքի ընթացքում նրանք գարեջուր են խմել ու երգել «Բավարիայի» մասին:

Գերմանացիներն Իսպանիայում նաև ականատես են եղել իրենց սիրելի թիմի հաղթանակին՝ 2:1 հաշվով:

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 15-ին՝ Մյունխենյում:

 

Նախորդ հոդվածը
Թոփ ակումբը նույն մրցակցին պարտվել է 19 խաղից` 18-ում
Հաջորդ հոդվածը
Չեմպիոնների լիգա. Երկու խաղերում էլ լավագույնը դարպասապահներն էին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։