Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Յուվենտուսը հաղթեց Ջենոային՝ կրճատելով միավորների տարբերությունը Կոմոյի հետ
06 Ապրիլ 2026

Յուվենտուսը հաղթեց Ջենոային՝ կրճատելով միավորների տարբերությունը Կոմոյի հետ

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Յուվենտուսն» ընդունել էր «Ջենոային» ու հաղթեց 2։0 հաշվով։

Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Բրեմերը։ 17-րդ րոպեին Ուեսթոն ՄաքԿենիին կրկնապատկեց թուրինյան ակումբի առավելությունը։ 75-րդ րոպեին հյուրերը ստացան հաշիվը կրճատելու հնարավորություն,  սակայն Աարոն Մարտինի 11-մետրանոցից կատարած հարվածը հետ մղեց Միկելե Դի Գրիգորիոն։

Այս հաղթանակից հետո «Ծեր սինյորան» վաստակեց 57 միավոր ու 5-րդ տեղում է։ Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմը նվազագույնի հասցրեց միավորների տարբերությունը 4-րդ տեղում գտնվող «Կոմոյի» հետ։ «Ջենոան» 33 միավորով 14-րդն է։ 

Նախորդ հոդվածը
Ես կհաղթեի Խաբիբին, քանի որ ավելի ունիվերսալ մարտիկ եմ․ Արման Ծառուկյան
Հաջորդ հոդվածը
Բիչախչյանը մասնակցեց իր նախկին թիմի դեմ հաղթանակին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։