BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ես կհաղթեի Խաբիբին, քանի որ ավելի ունիվերսալ մարտիկ եմ․ Արման Ծառուկյան
06 Ապրիլ 2026

Ես կհաղթեի Խաբիբին, քանի որ ավելի ունիվերսալ մարտիկ եմ․ Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի 1-ին համար Արման Ծառուկյանը վստահություն է հայտնել, որ եթե մենամարտեր Խաբիբ Նուրմագոմեդովի հետ, ապա կկարողանար առավելության հասնել դիվիզիոնի նախկին չեմպիոնի նկատմամբ։

«Ո՞վ կհաղթեր։ Ես։ Ինչպե՞ս կհաղթեի նրան։ Ամենայն հավանականությամբ՝ մրցավարների որոշմամբ։ Ո՞րն է իմ գլխավոր առավելությունը։ Իմ հմտությունները։ Ես ունիվերսալ մարտիկ եմ՝ ավելի ունիվերսալ, քան նա»,-բլոգեր Նավիդ Յուսուֆիի հետ զրույցում նշել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը MMA-ում իր նորամուտը նշել է 2016 թվականին, իսկ 2019-ից հանդես է գալիս UFC-ում։ Իր վերջին մենամարտում, որը կայացել է նախորդ նոյեմբերին Դոհայում (UFC Fight Night 264-ի ընթացքում), Ծառուկյանը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է ավստրալացի Դեն Հուկերին։

Նախորդ հոդվածը
Ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը շատ մեծ պատասխանատվություն ու ուրախության զգացում էր. Կառլեն Հովհաննիսյան (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Յուվենտուսը հաղթեց Ջենոային՝ կրճատելով միավորների տարբերությունը Կոմոյի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։