Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Մեդալներ նվաճելու հնարավորությունների դեպքում շանսը երբեք բաց չենք թողնի․ Արտաշես Ներսիսյան (տեսանյութ)
03 Ապրիլ 2026

Մեդալներ նվաճելու հնարավորությունների դեպքում շանսը երբեք բաց չենք թողնի․ Արտաշես Ներսիսյան (տեսանյութ)

Ապրիլի 19-ից 26-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը խոսել է սպասվող մրցաշարի մասին․

«Մեր վերջին ուսումնամարզական հավաքն է։ Ապրիլի 16-ին մեկնում ենք Բաթումի՝ Եվրոպայի առաջնությանը։ Պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետև մասնակցում ենք ամբողջ թիմով, ինչպես անցած տարի։

Ուսումնամարզական հավաքներն անցել են նորմալ։ Պատրաստվածությունը նորմալ է։ Վնասվածքներ չկան, հիվանդություններ չկան։ Տա Աստված, մինչ Բաթումի հասնելը, նման տեմպերով գնալու դեպքում ամեն ինչ լավ կլինի։ Ամենակարևորը մարզուհիները մասնակցեն իրենց հնարավորությունների առավելագույնով, իսկ եթե հնարավորություններ լինեն մեդալների՝ շանսը երբեք բաց չենք թողնի ու կպայքարենք մեդալների համար»,-նշել է Արտաշես Ներսիսյանը։

Մանրամասն տեսանյութում․

Նախորդ հոդվածը
Պաշտոնական. Գատուզոն հեռացավ Իտալիայի հավաքականից
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Գավաթ․ կիսաեզրափակիչ հանդիպումների խաղացանկը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։