Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Պաշտոնական. Գատուզոն հեռացավ Իտալիայի հավաքականից
03 Ապրիլ 2026

Պաշտոնական. Գատուզոն հեռացավ Իտալիայի հավաքականից

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական կայքում հայտարարել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Ջենարո Գատուզոյի հեռանալու մասին:

«Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) և Ջենարո Գատուզոն փոխադարձ համաձայնությամբ որոշում են կայացրել խզել պայմանագիրը:

FIGC-ն իր երախտագիտությունն է հայտնում Գատուզոյին և նրա ողջ անձնակազմին այն պրոֆեսիոնալիզմի, նվիրումի և կրքի համար, որոնցով նրանք աշխատել են 9 ամիսների ընթացքում, և մաղթում է նրանց ամենայն հաջողություն հետագա կարիերայում», գրված է հաղորդագրության մեջ:

Իտալիայի հավաքականը չկարողացավ որակավորվել 2026 թվականի աշխարհի առաջնությանը՝ անցումային փուլի եզրափակիչ խաղում պարտվելով Բոսնիա և Հերցեգովինայի թիմին՝ 1:1 (1:4 11-մետրանոցներով):

Նախորդ հոդվածը
Հանսի Ֆլիկ. Վաղը խաղալու ենք Եվրոպայի լավագույն թիմերից մեկի հետ
Հաջորդ հոդվածը
Մեդալներ նվաճելու հնարավորությունների դեպքում շանսը երբեք բաց չենք թողնի․ Արտաշես Ներսիսյան (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։