Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
ՉԼ. Բարսելոնան ընդհանուր 12:2 հաշվով հաղթել է Ռեալին ու դուրս եկել կիսաեզրափակիչ
03 Ապրիլ 2026

ՉԼ. Բարսելոնան ընդհանուր 12:2 հաշվով հաղթել է Ռեալին ու դուրս եկել կիսաեզրափակիչ

«Բարսելոնայի» կանանց թիմը կրկին ջախջախեց «Ռեալին»: Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում Կատալոնիայի ֆուտբոլիստուհիները սեփական հարկի տակ հաղթեցին 6:0 հաշվով:

Մադրիդում կայացած առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր «կապտանռնագույնների» խոշոր հաղթանակով՝ 6:2:

Պատասխան մրցավեճում «Բարսայի» կազմում գոլի հեղինակ դարձան Ալեքսիա Պուտելյասը, Քարոլին Գրեմ-Հանսենը (դուբլ), Իրենե Պարեդեսը, Էվա Պայորը և Էսմե Բրյուգտսը:

Այսպիսով, «Բարսելոնան» հաղթեց ընդհանուր 12:2 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի «Բավարիային»:

Մյուս կիսաեզրափակիչում «Արսենալը» կխաղա «Վոլֆսբուրգի» կամ «Լիոնի» դեմ (առաջին խաղը՝ 1:0):

Նշենք, որ «Բարսան» երեք անգամ հաղթել է կանանց Չեմպիոնների լիգան (2020/21, 2022/23, 2023/24) և երկու անգամ խաղացել է եզրափակիչներում (2018/19, 2021/22):

Նախորդ հոդվածը
Goal.com-ի վարկածով աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտները
Հաջորդ հոդվածը
Հայաստանը ներկայացնող 3 թենիսիստ՝ ATP ու WTA վարկանիշային աղյուսակներում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։