BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Բուֆոնը նույնպես հեռացավ զբաղեցրած պաշտոնից
02 Ապրիլ 2026

Բուֆոնը նույնպես հեռացավ զբաղեցրած պաշտոնից

Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ լքում է ազգային թիմի պատվիրակության ղեկավարի պաշտոնը։

«Ես ցանկանում էի լքել պաշտոնը հենց այն պահին, երբ պարտվեցինք Բոսնիային, բայց ինձ խնդրեցին ևս մեկ անգամ վերանայել իմ որոշումը։ Գաբրիելե Գրավինայի՝ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո ես կարող եմ ազատ անել այն, ինչ ճիշտ եմ համարում։ Մեր նպատակն էր Իտալիայի դուրս գալը աշխարհի առաջնություն, և մենք չհասանք այդ նպատակին», — գրել է Բուֆոնը սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը բաց կթողնի աշխարհի առաջնությունը երրորդ անգամ անընդմեջ։  

Իտալացիները չորս անգամ դարձել են աշխարհի չեմպիոն՝ 1934, 1938, 1982 և 2006 թվականներին։

Բուֆոնը զբաղեցնում էր Իտալիայի հավաքականի պատվիրակության ղեկավարի պաշտոնը 2023 թվականից։

Հիշեցնենք, որ այսօր հրաժարական էր տվել նաև Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) նախագահ Գաբրիելե Գրավինան։ 

Նախորդ հոդվածը
Երկու տարբեր խաղակեսեր էին․ Տուլիպա
Հաջորդ հոդվածը
Գյումրիում միշտ էլ դժվար է Շիրակի հետ խաղալը․ Արթուր Սերոբյան (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։