BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Hype Fighting. Արցախցի Դավիթ Խաչատուրյանը խեղդող հնարքով հաղթեց 1-ին ռաունդում
28 Մարտ 2026

Hype Fighting. Արցախցի Դավիթ Խաչատուրյանը խեղդող հնարքով հաղթեց 1-ին ռաունդում

Երևանում ընթացող Hype Fighting-ի երեկոյի MMA-ի հերթական մենամարտում Դավիթ Խաչատուրյանը մրցում էր ուզբեկ Նուրմուհամեդ Նուրիդինովի հետ ու հաղթեց 1-ին ռաունդում՝ կիրառելով խեղդող հնարք։

Ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչներից իրենց ելույթներն ավարտել էին Մհեր Մադաթյանն ու Սեյրան Ասատրյանը։

Մադաթյանը մրցում էր Ղազախստանը ներկայացնող Կուզկեն Աբլահյանի հետ ու պարտվեց տեխնիկական նոկաուտով՝ 3-րդ ռաունդում։

Սեյրան Ասատրյանի մրցակիցն էլ ղազախ Տիմուր Կուանիշն էր։ Ասատրյանը, որը մենամարտին պատրաստվելու համար ուներ 2 օր ժամանակ, պարտվեց մրցավարների միաձայն որոշմամբ։

Այս երեկոյի ընթացքում հանդես կգան Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ․

Կամո Ունանյան (Հայաստան)-Ամիր Բահրամնեջան (Իրան)
Դավիթ Խաչատրյան-Սերիկ Սարմուհամեդ (Ղազախստան)։

Ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանն էլ ըմբշամարտի գոտեմարտ կանցկացնի ղազախ Բագդատ Ժուբանիշի հետ։

Նախորդ հոդվածը
Hype Fighting. Մադաթյանն ու Ասատրյանը պարտվեցին
Հաջորդ հոդվածը
Վինիսիուսը կարող է բաց թողնել Խորվաթիայի դեմ հանդիպումը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։