Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Hype Fighting. Մադաթյանն ու Ասատրյանը պարտվեցին
28 Մարտ 2026

Hype Fighting. Մադաթյանն ու Ասատրյանը պարտվեցին

Կայացան Երևանում ընթացող Hype Fighting-ի երեկոյի մեկնարկային մենամարտերը։

Հայաստանի ներկայացուցիչներից իրենց ելույթներն ավարտեցին Մհեր Մադաթյանն ու Սեյրան Ասատրյանը։

Մադաթյանը մրցում էր Ղազախստանը ներկայացնող Կուզկեն Աբլահյանի հետ ու պարտվեց տեխնիկական նոկաուտով՝ 3-րդ ռաունդում։

Սեյրան Ասատրյանի մրցակիցն էլ ղազախ Տիմուր Կուանիշն էր։ Ասատրյանը, որը մենամարտին պատրաստվելու համար ուներ 2 օր ժամանակ, պարտվեց մրցավարների միաձայն որոշմամբ։

Այս երեկոյի ընթացքում հանդես կգան Հայաստանի ևս 4 ներկայացուցիչ․

Դավիթ Խաչատուրյան (Հայաստան)-Նուրմուհամադ Նուրուդինով (Ուզբեկստան)
Կամո Ունանյան (Հայաստան)-Ամիր Բահրամնեջան (Իրան)
Դավիթ Խաչատրյան-Սերիկ Սարմուհամեդ (Ղազախստան)։

Ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանն էլ ըմբշամարտի գոտեմարտ կանցկացնի ղազախ Բագդատ Ժուբանիշի հետ։

Նախորդ հոդվածը
Մուհամեդ Սալահը կարող է վերադառնալ Ռոմա
Հաջորդ հոդվածը
Hype Fighting. Արցախցի Դավիթ Խաչատուրյանը խեղդող հնարքով հաղթեց 1-ին ռաունդում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։