ԱԱ. Ազատ ոճի հայ ըմբիշներն իմացել են առաջին մրցակիցներին| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը (տեսանյութ)| Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկեց աշխարհի առաջնությունում| Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում| Ռոբերտ Արզումանյանը հեռացել է Ուրարտուից| Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել|
Եվրո-2026-ի ընտրական փուլ. Հայաստանի հավաքականն առաջինն է խմբում
01 Փետրվար 2025

Եվրո-2026-ի ընտրական փուլ. Հայաստանի հավաքականն առաջինն է խմբում

Ֆուտզալի Եվրոպայի 2026թ. առաջնության որակավորման հիմնական փուլի երրորդ տուրից հետո Հայաստանի ազգային հավաքականը 6-րդ խմբի առաջատարն է:

Ֆուտզալի Եվրոպայի 2026թ. առաջնության որակավորման հիմնական փուլի երրորդ տուրից հետո Հայաստանի ազգային հավաքականը 6-րդ խմբի առաջատարն է:

Այս տուրում Ղազախստանի հավաքականը արտագնա խաղում 2-3 հաշվով անակնկալ պարտություն կրեց Դանիայի թիմից ու 4 միավորով երկրորդն է:

Հայաստանի հավաքականն այսօր Ավանի ակադեմիայում կայացած խաղում 4 անպատասխան գնդակ էր ուղարկել Ալբանիայի թիմի դարպասը:

Դուբլի հեղինակ էր դարձել Դենիս Նևեդրովը, մեկական անգամ էլ աչքի էին ընկել Արսեն Պետրոսովը և Վլադիմիր Սանոսյանը:

Հայաստանի հավաքականը 7 միավորով առաջատար է: Ալբանիայի ու Դանիայի թիմերն ունեն երեքական միավոր:

Խմբերում առաջին տեղը գրաված հավաքականները կնվաճեն Եվրո-2026-ի եզրափակիչ փուլի ուղեգիր, իսկ  երկրորդ տեղը զբաղեցրած լավագույն 8 հավաքականները անցումային խաղեր կանցկացնեն:

Հայաստանի հավաքականը փետրվարի 5-ին Տիրանայում կմրցի Ալբանիայի թիմի հետ

Նախորդ հոդվածը
Ջերմուկում կայացել է Համահայկական ձմեռային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը
Հաջորդ հոդվածը
Դեսիրեն վերադարձավ Հայաստանի առաջնություն

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։