Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Սպերցյանի ֆենոմենը. 2 քայլ՝ մինչ պատմական ռեկորդ
23 Մարտ 2026

Սպերցյանի ֆենոմենը. 2 քայլ՝ մինչ պատմական ռեկորդ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 22 խաղում արդեն գրանցել է 25 արդյունավետ գործողություն (գոլ + գոլային փոխանցում սխեմայով):

Ըստ Opta Sports-ի տվյալների՝ սա լավագույն ցուցանիշն է 22 տուրերից հետո՝ սկսած 2015/2016 մրցաշրջանից, երբ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Հալկը նույնքան խաղում դարձել էր 27 արդյունավետ գործողության հեղինակ:

Սպերցյանին ընդամենը 2 արդյունավետ գործողություն է հետ պահում «Կրասնոդարի» պատմական ռեկորդը կրկնելուց: 1 մրցաշրջանում արդյունավետ գործողությունների ակումբային ռեկորդը պատկանում է թիմի նախկին հարձակվող Ֆյոդոր Սմոլովին, որը 2015/2016 մրցաշրջանում գրանցել էր 27 արդյունավետ գործողություն:

22-րդ տուրից հետո «Կրասնոդարը» 49 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ 1 միավորով գերազանցելով 2-րդ հորիզոնականում գտնվող «Զենիթից»:

Նախորդ հոդվածը
Սա խոսում է այն մասին, թե ինչ ֆանտաստիկ թիմ ունեմ ես․ Արբելոան՝ Գվարդիոլայի, Մոուրինյոյի և Սիմեոնեի նկատմամբ տարած հաղթանակների մասին
Հաջորդ հոդվածը
Ովքե՞ր են Ոսկե գնդակը հաղթելու թոփ 5 հավակնորդներն այս պահին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։