BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Սա խոսում է այն մասին, թե ինչ ֆանտաստիկ թիմ ունեմ ես․ Արբելոան՝ Գվարդիոլայի, Մոուրինյոյի և Սիմեոնեի նկատմամբ տարած հաղթանակների մասին
23 Մարտ 2026

Սա խոսում է այն մասին, թե ինչ ֆանտաստիկ թիմ ունեմ ես․ Արբելոան՝ Գվարդիոլայի, Մոուրինյոյի և Սիմեոնեի նկատմամբ տարած հաղթանակների մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան խոսել է Պեպ Գվարդիոլայի, Ժոզե Մոուրինյոյի և Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմերի նկատմամբ տարած հաղթանակների մասին.

«Դա խոսում է այն մասին, թե ինչ ֆանտաստիկ թիմ ունեմ ես։ Ամեն ինչ շատ ավելի հեշտ է, երբ քո տրամադրության տակ են լավագույն խաղացողները, ովքեր նվիրված են իրենց գործին այնպես, ինչպես հիմա, և երբ նրանք ունեն այնպիսի տրամադրվածություն, ինչպիսին հիմա է․ նրանք գիտեն, երբ համբերել։

Ուրախ եմ, որ «Բերնաբեուն» ավելի ու ավելի շատ է մեզ աջակցում։ Հաճախ եմ ասում խաղացողներին, որ մենք պետք է առավելագույնս օգտվենք դրանից, որովհետև, երբ «Բերնաբեուն» ճնշում է գործադրում, ամեն ինչ շատ ավելի հեշտ է դառնում։

Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր ֆուտբոլիստներին իրենց աշխատանքի և նվիրվածության համար՝ թե՛ նրանց, ովքեր հիմնական կազմում են, թե՛ նրանց, ովքեր քիչ են խաղաժամանակ ստանում։

Ես ուզում եմ, որ ֆուտբոլիստները լինեն առավելագույնս համախմբված, դառնան ընտանիք, ցույց տան ընկերության ուժը, պահպանեն լավ մթնոլորտը և շարունակեն հաղթել, քանի որ դա ամենակարևորն է», – ասել է Արբելոան։

Նախորդ հոդվածը
Հանս-Դիտեր Ֆլիկը ճանաչվել է Լա Լիգայի ամսվա լավագույն մարզիչ
Հաջորդ հոդվածը
Սպերցյանի ֆենոմենը. 2 քայլ՝ մինչ պատմական ռեկորդ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։