Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Արբելոան ՉԼ-ում ռեկորդ է սահմանել՝ մրցաշարից դուրս թողնելով Մոուրինյուին և Գվարդիոլային
18 Մարտ 2026

Արբելոան ՉԼ-ում ռեկորդ է սահմանել՝ մրցաշարից դուրս թողնելով Մոուրինյուին և Գվարդիոլային

2025/26 թվականների ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ հասնելուց հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան սահմանել է պատմության մեջ որևէ մարզչի կողմից անգերազանցելի ռեկորդ։

Լրագրող Ալեքսիս Մարտին-Տամայոյի «X Mister Chip» հաշվի համաձայն՝ Արբելոան դարձել էցպատմության մեջ առաջին մարզիչը, որը Ժոզե Մոուրինյոյին և Խոսեպ Գվարդիոլային դուրս է թողել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլից՝ հաղթելով նրանց դեմ բոլոր խաղերում։ Նշվում է նաև, որ Յուրգեն Կլոպը և Դիեգո Սիմեոնեն երկուսին էլ դուրս են թողել եվրագավաթային գլխավոր մրցաշարից, բայց չեն կարողացել հաղթել իրենց փլեյ-օֆֆ երկու խաղերում։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում մադրիդյան հսկան երկու խաղերում էլ հաղթել է Մոուրինյոյի «Բենֆիկային» (1-0, 2-1), իսկ եվրոպական գլխավոր մրցաշարի 1/8 եզրափակչում Արբելոայի սաները հաղթել են Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիին» (3-0, 2-1)։

Քառորդ եզրափակիչում «Ռեալը» կմրցի կա՛մ «Բավարիայի», կա՛մ «Ատալանտայի» հետ։ Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է 6-1 հաշվով՝ հօգուտ գերմանացիների։

Նախորդ հոդվածը
Կվարացխելիան ՉԼ-ում ազգային ռեկորդ է սահմանել
Հաջորդ հոդվածը
Ցանկանում էինք խաղալ 11-ը 11-ի դեմ. Գվարդիոլան՝ Ռեալից կրած պարտության մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։