Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Կվարացխելիան ՉԼ-ում ազգային ռեկորդ է սահմանել
18 Մարտ 2026

Կվարացխելիան ՉԼ-ում ազգային ռեկորդ է սահմանել

«Պարի Սեն Ժերմենի» եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան երեք գոլ է խփել ՉԼ  1/8 եզրափակչի՝ «Չելսիի» դեմ երկու խաղում (5-2, 3-0)՝ սահմանելով ազգային ռեկորդ Եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարում։

Նա Չեմպիոնների լիգայի 37 խաղում խփել է 12 գոլ, ինչը նրան դարձնում է առաջին վրացի ֆուտբոլիստը, որը հասել է երկնիշ թվով գոլերի Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում։ Կվարացխելիան ունի 10 գոլ ՊՍԺ-ի և երկու գոլ «Նապոլիի» կազմում։

Նախկինում Չեմպիոնների լիգայում ոչ մի վրացի չէր խփել երեքից ավելի գոլ. Կախա Կալաձեն, Լևան Կոբիաշվիլին և Գիորգի Դեմետրաձեն խփել են երեքական գոլ մրցաշարում։

Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 խաղ՝ խփելով 12 գոլ և կատարելով յոթ գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը
Երևանում մեկնարկել է Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարը
Հաջորդ հոդվածը
Արբելոան ՉԼ-ում ռեկորդ է սահմանել՝ մրցաշարից դուրս թողնելով Մոուրինյուին և Գվարդիոլային

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։