Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Զավեն Հովհաննիսյանին 6-րդ անգամ վստահվել է տիտղոսային հանդիպում
10 Մարտ 2026

Զավեն Հովհաննիսյանին 6-րդ անգամ վստահվել է տիտղոսային հանդիպում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ Զավեն Հովհաննիսյանը լինելու է Հայաստանի Սուպերգավաթի՝ «Նոա» – «Արարատ-Արմենիա» խաղի մրցավարը:

45-ամյա մասնագետն իր կարիերայում վեցերորդ անգամ կսպասարկի տիտղոսային հանդիպում։ Նախկինում նա երեք անգամ եղել է Հայաստանի գավաթի եզրափակչի մրցավարը, ինչպես նաև երկու անգամ սպասարկել է Հայաստանի Սուպերգավաթի մրցավեճը:

Ուշագրավ է, որ Հովհաննիսյանը եղել է 2019/20 մրցաշրջանի գավաթի եզրափակչի մրցավարը, երբ հանդիպել էին հենց «Նոան» ու «Արարատ-Արմենիան»: Այդ խաղն ավարտվել էր 5:5 հաշվով, իսկ հաղթողը որոշվել էր 11-մետրանոց հարվածաշարում:

Նախորդ անգամ Հովհաննիսյանը տիտղոսային հանդիպում սպասարկել էր 2021/22 թթ. մրցաշրջանի Հայաստանի գավաթի եզրափակչում:

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղը կկայանա մարտի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Խաղի մեկնարկը՝ 19:00-ին:

 

Նախորդ հոդվածը
Դե Ձերբին ընդունել է անգլիական գրանդի առաջարկը
Հաջորդ հոդվածը
Զվերև. Այսօր IQ-ն կարևոր չէ, հաղթում են լավ հարված ունեցողները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։