Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Դե Ձերբին ընդունել է անգլիական գրանդի առաջարկը
10 Մարտ 2026

Դե Ձերբին ընդունել է անգլիական գրանդի առաջարկը

Ռոբերտո Դե Ձերբին պատրաստ է հաջորդ մրցաշրջանում գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ մերժելով «Տոտենհեմի» առաջարկը, հայտնում է TEAMTalk-ը։

46-ամյա մարզիչն արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը թիմը գլխավորելու իր համաձայնության մասին։ Այս որոշումը կարող է բարդացնել Մայքլ Քերիկի դրությունը, ով ներկայումս ժամանակավորապես կատարում է գլխավոր մարզչի պարտականությունները։

Իտալացին ընտրություն էր կատարում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Տոտենհեմի» միջև, սակայն մրցաշարային աղյուսակում լոնդոնցիների անորոշ դիրքը և հաջորդ մրցաշրջանում ակումբի ապագան ազդել են նրա որոշման վրա՝ հօգուտ «կարմիր սատանաների»։ Այս պահին Քերիկի պաշտոնանկությունը չի քննարկվում, սակայն ակումբի տնօրենների խորհուրդը նրան երբեք չի դիտարկել որպես մշտական լուծում՝ համարելով միայն ժամանակավոր միջոց։

Ներկայումս Դե Ձերբին ազատ գործակալի կարգավիճակում է, քանի որ այս տարվա փետրվարին հեռացել է «Մարսելից»։ Մինչև այդ նա մարզում էր անգլիական «Բրայթոնը»:

Քերիկի գլխավորությամբ անցկացրած 8 խաղերից 6-ն ավարտվել են հաղթանակով, ինչպես նաև գրանցվել է մեկական ոչ-ոքի ու պարտություն:

Նախորդ հոդվածը
Ակտոբեի ֆուտբոլիստի ծնոտը կոտրել են մասսայական ծեծկռտուքի ժամանակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Զավեն Հովհաննիսյանին 6-րդ անգամ վստահվել է տիտղոսային հանդիպում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։