BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ուրարտու բասկետբոլային ակումբը՝ Երևանում անցկացված միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր
23 Փետրվար 2026

Ուրարտու բասկետբոլային ակումբը՝ Երևանում անցկացված միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր

Սպորտի կառավարման կենտրոնում ավարտվել է Եվրասիական լիգա՝ «Երևանի քաղաքապետի գավաթ 2026» բասկետբոլի միջազգային մրցաշարը։

Եզրափակչում լիբանանյան «Hoops» թիմը 91։82 հաշվով առավելության է հասել վրացական «Orbi» թիմի նկատմամբ և դարձել մրցաշարի հաղթող։

Եվրասիական լիգայի երրորդ տեղի համար խաղում հայկական «Ուրարտուն» մեկ միավորի առավելությամբ հաղթել է «Էրեբունիին»՝ 113:112 հաշվով և դարձել է բրոնզե մեդալակիր: Լարված ու բարձր արդյունավետությամբ հանդիպման հաղթական միավորները գրանցվել են վերջին վայրկյաններին՝ թիմի ավագ Արկադի Մկրտիչյանի ջանքերով։


Թիմերին պարգևատրել են Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը և Եվրասիական լիգայի հիմնադիր, «Ուրարտու» ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը։

Նախորդ հոդվածը
Հայտնի է՝ ով կփոխարինի Պեպ Գվարդիոլային Մանչեսթեր Սիթիում
Հաջորդ հոդվածը
Սպերցյանը բացահայտել է՝ ինչպես են Կրասնոդարի ֆուտբոլիստներն արձագանքել Գալիցկիի հիվանդությանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։