Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը| «Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի Freedom Arena մարզադաշտում| Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային| Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը|
Աղյուսակն ինձ չի հուզում․ 12 հանդիպումը մի ամբողջ հավերժություն է․ Գվարդիոլա
21 Փետրվար 2026

Աղյուսակն ինձ չի հուզում․ 12 հանդիպումը մի ամբողջ հավերժություն է․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ թիմը չի կենտրոնանում Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի վրա, որտեղ «քաղաքաբնակները» հինգ միավորով հետ են մնում մեկ խաղ ավել անցկացրած «Արսենալից»։

«Չգիտեմ, թե ինչ կլինի առաջիկա 12 տուրերի ընթացքում։ Ես ոչ մի վայրկյան այդ մասին չեմ խոսել ֆուտբոլիստների հետ։ Երեկ և դրանից առաջ խոսել ենք միայն «Նյուքասլի» մասին։

Ես չեմ խոսել մրցաշարային աղյուսակի, մեր զբաղեցրած տեղի մասին։ Դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Տվեք այդ հարցը մրցաշրջանի ավարտից երկու-երեք տուր առաջ, և ես կպատասխանեմ։

12 խաղը մի ամբողջ հավերժություն է։ Այդ ընթացքում շատ բան կարող է փոխվել․ սա միակ ճշմարտությունն է, որ գիտեմ։

Մեր ֆուտբոլիստների 70 տոկոսը նորեկներ են, նրանք նման իրավիճակներում փորձ չունեն»,-նշել է իսպանացի մասնագետը։

«Մանչեսթեր Սիթի»-«Նյուքասլ» հանդիպումը կմեկնարկի այսօր ուղիղ կեսգիշերին։

Նախորդ հոդվածը
Մեսսին վերականգնվել է վնասվածքից ու կարող է վերադառնալ խաղադաշտ
Հաջորդ հոդվածը
Եթե Ռեալը հանդես գար ԱՊԼ-ում՝ կհայտնվեր լավագույն քառյակում․ Ռունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։