Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան| Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո |
Մեզ համար սա միջին մակարդակի խաղ էր. Բուդյո-Գլիմտի մարզիչը՝ Ինտերի նկատմամբ հաղթանակի մասին
19 Փետրվար 2026

Մեզ համար սա միջին մակարդակի խաղ էր. Բուդյո-Գլիմտի մարզիչը՝ Ինտերի նկատմամբ հաղթանակի մասին

Նորվեգական «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Խյետիլ Կնուտսենը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում իտալական «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1)։

«Կարծում եմ՝ այսօր մեզ որոշ չափով հաջողությունը ժպտաց։ Մենք իսկապես արդյունավետ էինք, բայց, իմ կարծիքով, մեզ համար սա ընդամենը միջին մակարդակի խաղ էր։ Արդյունքը լավն է, սակայն խաղի մակարդակը՝ միջին։

Կասպեր Հյոգը իսկապես բարձր մակարդակի խաղացող է և մեծ օգնություն է ցուցաբերում նաև պաշտպանությունում։ Նա պահում է գնդակը, հաղթում է բազմաթիվ մենամարտեր։ Նա մասնակցել է բոլոր երեք գոլերին։ Բացի այդ, նա հիանալի մարդ է, այնպես որ սա իդեալական համադրություն է», - Կնուտսենի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Նախորդ հոդվածը
Մարսելը ներկայացրել է նոր գլխավոր մարզչին
Հաջորդ հոդվածը
Դոհա․ Խաչանովն այսօր կմրցի Ալկարասի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։