Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)| Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը| «Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի Freedom Arena մարզադաշտում| Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային| Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող|
Ես ցնցված եմ տեղի ունեցածից․ ՖԻՖԱ-ի նախագահը՝ Վինիսիուսի հետ կապված միջադեպի մասին
18 Փետրվար 2026

Ես ցնցված եմ տեղի ունեցածից․ ՖԻՖԱ-ի նախագահը՝ Վինիսիուսի հետ կապված միջադեպի մասին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն արձագանքել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի շուրջ սկանդալին։ Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտնել էր, որ «Բենֆիկայի» վինգեր Ջանլուկա Պրեստիաննին Չեմպիոնների լիգայի անցումային փուլի խաղում իրեն «կապիկ» է անվանել, ինչից հետո հանդիպումը ժամանակավորապես դադարեցվել էր։

«Ես ցնցված և վշտացած էի՝ տեղեկանալով Չեմպիոնների լիգայում Վինիսիուս Ժունիորի նկատմամբ ենթադրյալ ռասիզմի դրսևորման մասին։ Մեր մարզաձևում և հասարակությունում ռասիզմի տեղ չկա․ անհրաժեշտ է, որ բոլոր շահագրգիռ կողմերը միջոցներ ձեռնարկեն և մեղավորներին պատասխանատվության ենթարկեն։
 
Մենք ձգտում ենք ապահովել խաղացողների, պաշտոնյաների և երկրպագուների նկատմամբ հարգանքն ու պաշտպանությունը, ինչպես նաև համապատասխան միջոցների կիրառումը նման միջադեպերի դեպքում։ Ես շնորհակալություն եմ հայտնում մրցավար Ֆրանսուա Լետեքսիեին, ով ակտիվացրեց հակառասիստական արձանագրությունը՝ ձեռքի հատուկ ժեստով կանգնեցնելով խաղը և պարզաբանելով իրավիճակը»,-ասել է Ինֆանտինոն։

 

Նախորդ հոդվածը
Նոան բաց մարզում անցկացրեց ԱԶ Ալկմարի հետ խաղից առաջ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
ՉԼ․ Նյուքասլը ջախջախեց Քարաբաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։