Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Օլիմպիական խաղեր-2026. Էթերի Տուտբերիձեն իրավունք ունի օգնել Ադելիա Պետրոսյանին
17 Փետրվար 2026

Օլիմպիական խաղեր-2026. Էթերի Տուտբերիձեն իրավունք ունի օգնել Ադելիա Պետրոսյանին

Հանրահայտ մարզիչ Էթերի Թուտբերիձեն իրավունք ունի օգնել իր սանին՝ գեղասահքի Ռուսաստանի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանին, ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ։ Այդ մասին հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հաղորդակցության գծով տնօրեն Մարկ Ադամսը։

«Ակնհայտ է, որ նա գլխավոր մարզիչը չէ, և դուք կարող եք տեսնել, որ շատ մարզիչներն իսկապես օգնում են այլ մարզիկների։ Սրա մեջ իրականում արտասովոր ոչինչ չկա. չկա որևէ կանոն, որն արգելում է դա»,- Ադամսի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրին-2026-ի կայքում Թուտբերիձեն գրանցված է որպես Պետրոսյանի մարզիչ ընթացիկ Խաղերում։ Հայ գեղասահորդուհու մարզիչների թվում նշված են նաև Սերգեյ Դուդակովը և Դանիիլ Գլեյխենհաուզը։

2025 թվականի սեպտեմբերին՝ Պեկինում կայացած ընտրական մրցաշարի ժամանակ, Չմշկորդների միջազգային միությունը (ISU) արգելել էր Թուտբերիձեին նույնիսկ շփվել Պետրոսյանի հետ, քանի որ Էթերին հավատարմագրված էր որպես Վրաստանի հավաքականի մարզիչ։

Կանանց գեղասահքի օլիմպիական մրցումները կմեկնարկեն փետրվարի 17-ին՝ կարճ ծրագրերով։ Ադելիա Պետրոսյանի ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով 21:59-ից: Փետրվարի 19-ին նա հանդես կգա ազատ ծրագրերով։

Նախորդ հոդվածը
Նոայի հավանական նորեկը խոստովանել է՝ փողը որոշիչ գործոն էր
Հաջորդ հոդվածը
Էլինա Ավանեսյանը պարտվեց աշխարհի 401-րդ ռակետին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։