Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Նոայի հավանական նորեկը խոստովանել է՝ փողը որոշիչ գործոն էր
17 Փետրվար 2026

Նոայի հավանական նորեկը խոստովանել է՝ փողը որոշիչ գործոն էր

Ռումինական «Արադի» հարձակվող Վալենտին Կոստաչեն հայտարարել է, որ իր ընտանիքի ֆինանսական բարորության համար է տեղափոխվում Հայաստան:

Ռումինացին ամսական ստանալու է 30 հազար եվրո, հաղորդում է prosport.ro-ն:

«Այդպես ստացվեց, ես ընտրեցի այս ուղին, որովհետև մտածում էի նաև իմ ընտանիքի ապագայի մասին: Ակումբները պետք է պայմանագրի կետ ակտիվացնեն, որից հետո ես կդառնամ «Նոայի» ֆուտբոլիստ:

Ես չէի ցանկանում հեռանալ «Արադից», որովհետև որևէ թիմում այդքան երջանիկ չեմ եղել, որքան այստեղ: Մինչև «Նոայի» առաջարկն ընդունելը, բազմաթիվ առաջարկներ եմ մերժել», հայտարարել է Կոստաչեն:

Սպասվում է, որ Հայաստանի չեմպիոնը 150 հազար եվրոյով ակտիվացնելու է ֆուտբոլիստի հրաժարագինը:

Նախորդ հոդվածը
Էդվարդս. Աշխարհի հավաքականին հաղթելը լավագույն զգացողությունն է
Հաջորդ հոդվածը
Օլիմպիական խաղեր-2026. Էթերի Տուտբերիձեն իրավունք ունի օգնել Ադելիա Պետրոսյանին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։