BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Մենք դատապարտում ենք երկրպագուների խմբերի նման վարքագիծը. ՀՖՖ
01 Մարտ 2025

Մենք դատապարտում ենք երկրպագուների խմբերի նման վարքագիծը. ՀՖՖ

ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել՝ կապված երկրպագուների պահվածքի հետ, որոնք տարատեսակ ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականը։

«ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը Հայաստանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ: 
 

ՈՒԵՖԱ-ի եզրակացության համաձայն՝ նմանատիպ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել, ինչը նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը և հայկական ակումբները չեն կարող հանդես գալ այս մարզադաշտում և ամենակարևորը՝ այդ ամենը խիստ բացասական ազդեցություն կունենա Աշխարհի մինչև 20 տարեկանների 2029 թ. առաջնությունը Հայաստանում  (Վրաստանի հետ համատեղ) անցկացնելու հնարավորության վրա:


Մենք դատապարտում ենք երկրպագուների խմբերի նման վարքագիծը՝ դրա մեջ տեսնելով հայկական ֆուտբոլի վնաս հացնելու միտում: Կոչ ենք անում զերծ մնալ նման վարքագծի դրսևորումից՝ հանդիպումների ընթացքում զբաղվելով բացառապես մեր թիմերին երկրպագելով»,-ասված է հայտարարությունում:

Նախորդ հոդվածը
Շատ էմոցիոնալ խաղ ստացվեց, արժանի էինք հաղթանակի․ Վարդան Մինասյան
Հաջորդ հոդվածը
Ինտերն ու Նապոլին ոչ-ոքի խաղացին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։