Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր | Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին| Փյունիկը Ֆրիդմ Արենա մարզադաշտում իր առաջին խաղում հաղթեց Գանձասարին| Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը|
Արսեն Բաղրյանը՝ ուշուի միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025 թ. լավագույն մարզիկ. Հասմիկ Ավագյանը հանդիպել է հավաքականին
12 Փետրվար 2026

Արսեն Բաղրյանը՝ ուշուի միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025 թ. լավագույն մարզիկ. Հասմիկ Ավագյանը հանդիպել է հավաքականին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիա՝ շնորհավորելու հավաքականի առաջատար մարզիկ, երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն, մեծահասակների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Արսեն Բաղրյանին, որն Ուշուի միջազգային ֆեդերացիայի (IWUF) վարկածով օրերս ճանաչվել է 2025 թվականի լավագույն ուշուիստ՝ սանդա մրցաձևում։

Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը բարձր է գնահատել մարզիկի նվաճումները՝ ընդգծելով, որ նրա հաջողությունները ոչ միայն մեծ ձեռքբերում են հայկական սպորտի համար, այլև ոգեշնչող օրինակ պատանի սաների և ապագա չեմպիոնների համար։ Հասմիկ Ավագյանը շնորհակալություն է հայտնել նաև Արսեն Բաղրյանի անձնական մարզչին՝ Վարդգես Մանասյանին, գործադրած ջանքերի և անձնվեր աշխատանքի համար:

Ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը հետևել է հավաքականի մարզումներին, ծանոթացել նախապատրաստական աշխատանքներին և զրուցել մարզիկների ու մարզիչների հետ։ Հասմիկ Ավագյանը կարևորել է հետևողական և նպատակային մարզումները՝ ընդգծելով, որ միջազգային հարթակներում հաջողությունները պայմանավորված են ամենօրյա քրտնաջան աշխատանքով և նվիրվածությամբ։

Նշվել է՝ առաջիկայում Արսեն Բաղրյանը կմասնակցի Չինաստանում կայանալիք սանդայի աշխարհի գավաթի խաղարկությանը։ Ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը տեղեկացրել է նաև, որ փետրվարի 14-ին Թբիլիսիի նոր մարզադահլիճում կանցկացվի Եվրասիական պրոֆեսիոնալ սանդայի լիգան, որտեղ Հայաստանը կներկայացնի ՀԱՈւՖ մարզիկ Ավանես Զաքարյանը։ Մրցաշարին կմասնակցեն Իտալիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Հայաստանի և Վրաստանի ուժեղագույն մարզիկները։

Հայ մարզիկները պատրաստվում են մասնակցել նաև երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությանը, որը կկայանա Չինաստանի Տյանձին քաղաքում մարտի 21-ից 31-ը։ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան կմասնակցի 8-հոգանոց կազմով՝ երկու մրցաձևում՝ սանդա և թաոլու: Ընդ որում՝ թաոլու մրցաձևում հանդես եկող Սիրանուշ Ավագյանը կպայքարի երիտասարդների օլիմպիադայի ուղեգիր վաստակելու համար: Մայիսին էլ Հայաստանի ներկայացուցիչները մեծաքանակ կազմով կմասնակցեն Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությանը, որը տեղի կունենա Ֆրանսիայում։

Հասմիկ Ավագյանը հաջողություն և հաղթական մրցելույթներ է մաղթել Հայաստանի ներկայացուցիչներին առաջիկա միջազգային մրցաշարերում՝ վստահություն հայտնելով, որ նրանք լավագույնս կներկայացնեն մեր երկիրը՝ գրանցելով նոր հաջողություններ:

Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաև մարզիկներին և մարզիչներին հուզող մի շարք հարցեր։

Նախորդ հոդվածը
Օլիմպիական խաղեր․ Կատյա Գալստյանի արդյունքը
Հաջորդ հոդվածը
Բրազիլացի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Վանում

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
Մարմնամարզիկ Արթուր…
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
Մարմնամարզիկ Համլետ…
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
Հաստատվել է Mix Fight…
RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
RAF. Արման Ծառուկյանը…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։