Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Աշխարհի գավաթում 73-րդ տեղը զբաղեցրած մարզուհին դարձավ Օլիմպիական խաղերի մեդալակիր
11 Փետրվար 2026

Աշխարհի գավաթում 73-րդ տեղը զբաղեցրած մարզուհին դարձավ Օլիմպիական խաղերի մեդալակիր

Իտալիայում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում կայացավ բիաթլոնի կանանց անհատական մրցավազքը:

Չորս կրակահերթով 15 կիլոմետր տարածությունում լավագույն արդյունքը գրանցեց ֆրանսուհի Ժյուլիա Սիմոնը: Նրանից 53 վայրկյանով հետ մնաց մեկ այլ ֆրանսուհի՝ Լու Ժանմոնոն: Վերջինս չեմպիոն կդառնար, եթե կրակահերթում 1 վրիպում թույլ տար, այլ ոչ թե՝ 2:

Սենսացիոն կերպով բրոնզե մեդալակիր դարձավ Լորա Խրիստովան: Նա անվրեպ էր կրակահերթում, բայց արագությամբ զգալի զիջեց ֆրանուհիներին: 

Խրիստովան աշխարհի գավաթում վաստակած միավորներով 73-րդ տեղում է: 22-ամյա մարզուհին Բուլղարիայի առաջին ներկայացուցիչն է նախորդ 24 տարում, որն Օլիմպիական մեդալ է նվաճել բիաթլոնում: Նախկինում նա 13-ից բարձր տեղ չէր գրավել:

Նախորդ հոդվածը
Մադրիդի «Ռեալը» և ՈՒԵՖԱ-ն հաշտվել են
Հաջորդ հոդվածը
Կապելո. Կրիշտիանուն մեծ ռմբարկու է, բայց չի կարող համեմատվել Մեսսիի, Մարադոնայի և Ռոնալդոյի հետ

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։