BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Մադրիդի «Ռեալը» և ՈՒԵՖԱ-ն հաշտվել են
11 Փետրվար 2026

Մադրիդի «Ռեալը» և ՈՒԵՖԱ-ն հաշտվել են

«Ռեալը» պաշտոնական կայքում հայտնել է եվրոպական Սուպերլիգայի գործունեության հարցի շուրջ ՈՒԵՖԱ-ի հետ հաշտության մասին։ Մադրիդյան ակումբն ավելի վաղ ամենաակտիվն էր առաջ մղում այս մրցաշարի կազմակերպման անհրաժեշտության գաղափարը։

«ՈՒԵՖԱ-ն, եվրոպական ֆուտբոլային ակումբները և մադրիդյան «Ռեալը» համաձայնության են եկել՝ ի շահ եվրոպական ակումբային ֆուտբոլի։

Եվրոպական ֆուտբոլի շահերից բխող մի քանի ամիս տևած քննարկումներից հետո՝ ՈՒԵՖԱ-ն, Եվրոպական ֆուտբոլային ակումբների ասոցիացիան (EFC) և մադրիդյան «Ռեալը» հայտարարում են այնպիսի սկզբունքների շուրջ համաձայնության գալու մասին, որոնք նպաստելու են եվրոպական ակումբային ֆուտբոլի բարօրությանը՝ պահպանելով մարզական արժանիքների սկզբունքը, շեշտը դնելով ակումբների երկարաժամկետ կայունության և տեխնոլոգիաների կիրառման միջոցով երկրպագուների տպավորությունների բարելավման վրա։

Այս սկզբունքային համաձայնությունը նաև հիմք կծառայի եվրոպական Սուպերլիգայի հետ կապված իրավական վեճերի լուծման համար՝ այն բանից հետո, երբ այդ սկզբունքները կիրականացվեն և կներդրվեն», գրված է իսպանական ակումբի կայքում:

Նախորդ հոդվածը
«Օսկարի» հավակնորդ «Ֆորմուլա 1» ֆիլմը կունենա շարունակություն
Հաջորդ հոդվածը
Աշխարհի գավաթում 73-րդ տեղը զբաղեցրած մարզուհին դարձավ Օլիմպիական խաղերի մեդալակիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։