BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Գագիկ Վանոյանը վերընտրվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
26 Հունվար 2026

Գագիկ Վանոյանը վերընտրվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Գագիկ Վանոյանը վերընտրվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Նա առաջադրված միակ թեկնածուն էր։

 
«Այդքան էլ ուրախ չեմ, որ այլ թեկնածուներ առաջադրված չեն, քանի որ առողջ մրցակցությունը միշտ լավ է: Իմ նախագահության 5 տարիների ընթացքում մարմնամարզությունում եղել են անկախ Հայաստանի լավագույն արդյունքները. շատ սպասված Օլիմպիական արծաթե և բրոնզե մեդալներ, Աշխարհի Առաջնության չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ ու բազմաթիվ այլ մրցանակակիրներ։ Շարունակելու ենք գրանցել հաջողություններ, նվաճել նորանոր բարձունքներ»,- ասել է Վանոյանը։



Այնուհետև Գագիկ Վանոյանը ՀՄՖ «Պատվո մեդալով» է պարգևատրել

Շուշանիկ Հարությունյանին՝ ակրոբատիկա մարզաձևում կատարած երկարամյա անձնվեր աշխատանքի համար,

Կարեն Գիլոյանին՝ մարմնամարզության և ֆեդերացիայի կողքին գտնվելու, սպորտին աջակցելու, սպորտը մասսայականացնելու, ֆեդերացիային երկար տարիներ ցուցաբերած աջակցության համար,

Գառնիկ Սարոյանն էլ արժանացել է ՀՄՖ պատվավոր քարտուղար կոչմանը ՀՄՖ կայացման և զարգացման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա և անսահման նվիրումով իրականացված ծառայության համար:

Նախորդ հոդվածը
ԲԿՄԱ-ի նվերը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին՝ նոր շենքի բացման առթիվ
Հաջորդ հոդվածը
Նոան խզել է պայմանագիրը խորվաթ ֆուտբոլիստի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։