BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Շախմատի Հայաստանի առաջնություն. 6-րդ խաղափուլի արդյունքները
19 Հունվար 2026

Շախմատի Հայաստանի առաջնություն. 6-րդ խաղափուլի արդյունքները

Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների ավարտին մնացել է 3 խաղափուլ:

 
Տղամարդկանց առաջնությունում 7-րդ խաղափուլի զույգերն են՝
ՄԳ Մանուէլ Պետրոսյան — ՄՎ Արթուր Դավթյան
ՄԳ Մամիկոն Ղարիբյան — ՄԳ Էմին Օհանյան
ՄՎ Արսեն Դավթյան — ՄԳ Արամ Հակոբյան
ՄԳ Զավեն Անդրիասյան — ՖՎ Սարգիս Սարգսյան
ՄԳ Տիգրան Հարությունյան — ՄԳ Կարեն Գրիգորյան

Կանանց առաջնությունում 7-րդ խաղափուլի զույգերն են՝
Անի Ավետիսյան — ԿՖՎ Աննա Խաչատրյան
ԿՖՎ Աստղիկ Հակոբյան — Սոնա Կրկյաշարյան
ԿՖՎ Նվարդ Հայրապետյան — Անահիտ Մկրտչյան
Լիլիթ Կասինյան — Նելլի Ջալալյան
Անգելինա Միրաքյան — ԿՖՎ Մարիամ Ավետիսյան

Տղամարդկանց առաջնությունում 6-րդ տուրում հաղթանակ են տարել Արամ Հակոբյանը, Մանուէլ Պետրոսյանը և Սարգիս Սարգսյանը: Արթուր Դավթյան — Տիգրան Հարությունյան և Կարեն Գրիգորյան — Զավեն Անդրիասյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

6-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Արթուր Դավթյանը, Զավեն Անդրիասյանը և Մանուէլ Պետրոսյանը, ովքեր ունեն 4 միավոր:

Կանանց առաջնությունում 6-րդ տուրում հաղթանակ են տարել Սոնա Կրկյաշարյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, Նվարդ Հայրապետյանը և Աստղիկ Հակոբյանը: 6-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է Աստղիկ Հակոբյանը, ով ունի 5 միավոր: Անահիտ Մկրտչյանը ունի 4.5 միավոր, իսկ Սոնա Կրկյաշարյանը և Աննա Խաչատրյանը՝ 4 միավոր:

Նախորդ հոդվածը
Նոան մեկնեց ԱՄԷ
Հաջորդ հոդվածը
ԱԶ Ալկմարը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։