BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Երկկողմանի բարձր մակարդակի խաղ էր․ Դմիտրի Գունկոն՝ Արարատ-Արմենիայի հետ խաղի մասին
25 Փետրվար 2025

Երկկողմանի բարձր մակարդակի խաղ էր․ Դմիտրի Գունկոն՝ Արարատ-Արմենիայի հետ խաղի մասին

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում    «Ուրարտուն» 2։1 հաշվով հաղթել է «Արարատ-Արմենիան»:

Խաղից հետո կայացել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի մամուլի ասուլիսը։

-Խաղի մասին

-Ես ցանկանում եմ ասել, որ երկկողմանի շատ բարձր մակարդակի խաղ էր։ Լավ ֆուտբոլ էր ընթանում՝ շատ սուր դրվագներով։ Չնայած նրան, որ եղանակային պայմանաները լավը չէին, բայց  դա չէր խանգարում հիանալի ֆուտբոլ խաղալ և կարծում եմ, որ այդ հիանալի ֆուտբոլում մենք ավելի լավն էինք։ Ճիշտ է, մեր ցուցադրած լավ խաղը մի փոքր խամրեցրեց այն դեղին քարտերն ու բաց թողած գոլը, որը կարող էր չլինեն։ Տեսանք, ինչ-որ խնդիրներ, որոնք ընթացքում պետք է շտկենք, բայց երկրպագուներին շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ։

-Նորեկների մասին

-Սա առաջին խաղն էր, բայց այն ֆուտբոլիստները, որոնք եկել են այստեղ, մեր պահանջներին համապատասխանում են։ Կան փոքրիկ դետալներ, որոնք հնարավոր է առաջին հայացքից չերևան, բայց ընդհանուր առմամբ լավ հանդիպում անցկացրին։

-Իգնատևի հեռանալու մասին

-Ինչպես ասում են՝ չկա բարիք, առանց չարիք։ Իգնատևը հեռացավ, բայց նրա փոխարեն եկան նոր ֆուտբոլիստներ և մենք խաղը կառուցում ենք հենդ այդ ֆուտբոլիստների շուրջ։ Մենք ընկերական ենք բաժանվել ու հաջողություն ենք մաղթել իրեն։ Այո, բարդ է, նման ֆուտբոլիստ կորցնելը, քանի որ նա մեծ ծավալի աշխատանք էր կատարում ու լավագույն ռմբարկուն էր։

-Նախապատրաստական շրջանի մասին

-Մենք գիտեինք, թե ուր ենք գնում։ Գիտեինք, թե ինչ մրցակիցների հետ ենք խաղալու։ 22 օրվա ընթացքում արել ենք այն՝ ինչ պլանավորել էինք։ Նման հավաքները հիմք են երկարատև արդյունքի։

Նախորդ հոդվածը
Դժվար է ինչ-որ բացատրություն գտնելը․ Վարդան Մինասյանը՝ Ուրարտուին պարտվելուց հետո
Հաջորդ հոդվածը
Գոհ եմ այսօրվա խաղից․ Էդգար Թորոսյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։