BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Կանանց ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ (տեսանյութ)
25 Փետրվար 2025

Կանանց ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ (տեսանյութ)

ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականն այսօր Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում ընդունել է Ղազախստանի կանանց հավաքականին և երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: 

Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացել է Սվետլանա Կարագեզյանը: Երկրորդ գոլը 55-րդ րոպեին խփել է Օքսանա Պիզլովան՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:

Մեր ընտրանին ընդգրկված է C3 խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Լիխտենշտեյնի, Ղազախստանի և Լյուքսեմբուրգի ընտրանիները: Երկու խաղից հետո Հայաստանի կանանց հավաքականը 6 միավորով գլխավորում է աղյուսակը:

Առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Լիխտենշտեյնի ընտրանուն և հաղթել 6:1 հաշվով: 

Հանդիպման գոլերը՝ այստեղ։

Նախորդ հոդվածը
Հայաստանի Մ16 հավաքականը պարտությամբ է մեկնարկել ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում
Հաջորդ հոդվածը
Գիտեինք, որ լուրջ խաղ է ստացվելու. Եղիշե Մելիքյանը՝ Ալաշկերտին հաղթելուց հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։