Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Բասկետբոլի Ա լիգա. Ուրարտուն 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել
08 Դեկտեմբեր 2025

Բասկետբոլի Ա լիգա. Ուրարտուն 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել

Ընթանում են ՊրոԲասկետ Ա-Լիգայի 2025/2026 մրցաշրջանի հանդիպումները:

Երեկ կայացած խաղում «Ուրարտուն» 94:68 հաշվով առավելության է հասել «Օլիմպավանի» հետ խաղում՝ տանելով 5-րդ անընդմեջ հաղթանակն ընթացիկ առաջնությունում:

Հանդիպման MVP է ճանաչվել «Ուրարտուի» խաղացող Ջորդան Թիլլմոնը, որը վաստակել է 34 միավոր, կատարել է 11 ռեբաունդ և 2 արդյունավետ փոխանցում:

Օրվա մյուս խաղում «Հատիսը» 106:74 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին։ Հանդիպման MVP է ճանաչվել «Հատիսի» խաղացող Քեմերոն Ուոքերը, որը դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ՝ 22 միավոր, 17 ռեբաունդ և 12 արդյունավետ փոխանցում:

Նախորդ հոդվածը
Ռազմիկ Հակոբյանը հեռացել է Շիրակից
Հաջորդ հոդվածը
Հովհաննես Բաչկովը ԱԱ-ի քառորդ եզրափակչում է․ Մաշակարյանը զիջեց ուզբեկ մրցակցին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։