BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Սա պատմական պահ է բոլորիս համար. Նոա ՖԱ–ի նախագահ Վարդգես Վարդանյան
04 Դեկտեմբեր 2025

Սա պատմական պահ է բոլորիս համար. Նոա ՖԱ–ի նախագահ Վարդգես Վարդանյան

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:45-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհանդիպի լեհական «Լեգիային»։

Սպասվող հանդիպման մասին երկրպագուներին իր ուղերձն է հղել «Նոա» ՖԱ–ի նախագահ Վարդգես Վարդանյանը։

«Մեզ բախտ է ընձեռվել դառնալու հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ակումբը, որը հնարավորություն կունենա, հաղթանակի դեպքում, դուրս գալ եվրոպական մրցաշարի փլեյ–օֆֆ փուլ։ Սա արդյունքն է մեր 2,5 տարվա աշխատանքի, մեր հավատի։

Այդ օրը մենք դաշտ ենք դուրս գալու պատերազմի․ մենք պատրաստ ենք կռվել դաշտում՝ այդ ուշ ժամին տրիբունաներից մեզ երկրպագող, ինչպես նաև հեռուստացույցի էկրաններից մեզ հետևող հայ ժողովրդի համար և, վերջապես, եռագույնի համար։ Սա պատմական պահ է բոլորիս համար։ Մենք լցված ենք հավատով։ Մենք վստահ ենք, որ մեր աշխատանքը մեզ դեռ շատ հաղթական պահեր է պարգևելու, և բոլոր հաղթանակները միասին ենք կերտելու։

Առա՛ջ, «Նոա»։ Առա՛ջ, Հայաստան», – նշված է ուղերձի մեջ։

Նախորդ հոդվածը
Փոխարինվել են նոր մարզիչներով, որոնք պատրաստակամ են եռանդով աշխատել. Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի հավաքականների փոփոխությունների մասին
Հաջորդ հոդվածը
Fastex Պրեմիեր լիգա. նոյեմբերի լավագույն մարզչի թեկնածուները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։