BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Փոխարինվել են նոր մարզիչներով, որոնք պատրաստակամ են եռանդով աշխատել. Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի հավաքականների փոփոխությունների մասին
04 Դեկտեմբեր 2025

Փոխարինվել են նոր մարզիչներով, որոնք պատրաստակամ են եռանդով աշխատել. Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի հավաքականների փոփոխությունների մասին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է ազգային հավաքականների մարզչական շտաբերում տեղի ունեցած փոփոխություններին:

«Մենք բոլոր մասնագետներին գնահատում ենք և ընդունում: Շնորհակալ ենք այն մասնագետներին, որոնք այս տարիներին աշխատել են ազգային հավաքականներում: Եղել են վերլուծություններ, որոնց արդյունքում ի հայտ են եկել, որ տղամարդկանց հավաքականում որքան էլ հաջողություններ եղել են, մարզիկների վնասվածքներն ու անհաջողություններն ավելի շատ են: Հիմա փոխարինվել են նոր մարզիչներով, որոնք պատրաստակամ են եռանդով աշխատել»,- ասել է նա: 

Սամվել Գասպարյանը շեշտել է՝ մարզչական շտաբերի փոփոխությունները կապված չեն ներքին տարաձայնությունների, անձնական վատ փոխհարաբերությունների կամ այլ պատճառների հետ:

«Ինչ վերաբերում է Փաշիկ Ալավերդյանին, ապա նա բազմիցս է ասել, որ ցանկություն ունի այլ երկրների հավաքականներ մարզելու: Ֆեդերացիայի նպատակն է, որ չթողնենք, որ մարզիչները, մարզիկները ներկայացնեն այլ երկրներ»,-շեշտել է նա:

2025 թվականի ընթացքում Հայաստանի ծանրամարտի տարբեր տարիքային հավաքականներն, ընդհանուր առմամբ, նվաճել են 91 մեդալ: 

Մեծահասակների հավաքականում երկարամյա գործունեություն իրականացրած գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին փոխարինելու է թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել ՀՀ երիտասարների հավաքականի երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանը:

ՀՀ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի փոխարեն թիմը գլխավորելու է 2012-2014թթ. պատանիների, 2015-2022թթ. մեծահասակների, 2022-2023թթ. կանանց հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել Երևանի ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ Վահրամ Գևորգյանը:

ՀՀ պատանիների հավաքականի երկրորդ մարզիչ է նշակավել Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզիչ Արսեն Թամրազյանը, իսկ պատանի աղջիկների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կլինի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի մարզիչ Քրիստինե Պետրոսյանը:

Նախորդ հոդվածը
Հովհաննես Բաչկովը նույնպես կմասնակցի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը
Հաջորդ հոդվածը
Սա պատմական պահ է բոլորիս համար. Նոա ՖԱ–ի նախագահ Վարդգես Վարդանյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։