BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Կայացել է Մինի բասկետբոլի մեծ փառատոն
20 Նոյեմբեր 2025

Կայացել է Մինի բասկետբոլի մեծ փառատոն

«Սպորտի կառավարման կենտրոնի» ենթակայության տակ գործող Մանանդյան 41 մարզահամալիրում անցկացվել է Մինի բասկետբոլի փառատոնը, որն իրականացվել է Armenia Basketball Fund-ի աջակցությամբ և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ։

Միջոցառմանը մասնակցել են 8-10 տարեկան երեխաներ՝ ստեղծելով աշխույժ ու անմիջական մարզական մթնոլորտ։ Փոքրիկները ներգրավվեցին խաղային վարժությունների և թիմային մրցակցությունների մեջ՝ հնարավորություն ստանալով բացահայտելու բասկետբոլ մարզաձևը և առաջին քայլերը կատարելու մարզական միջավայրում։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մինի բասկետբոլի կոորդինատոր Թոնի Ջոն Կարամանուկյանը ընդգծել է, որ այս նախաձեռնությունն ունի մեծ նշանակություն՝ նպաստելով բասկետբոլի մասսայականացմանը և այն փոքրիկների համար դարձնելով առավել հասանելի։

Կարամանուկյանի խոսքով՝ ֆեդերացիայի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ երեխաները կարող են վաղ տարիքից շփվել սպորտի հետ, զարգացնել շարժողական ու ֆիզիկական ունակությունները, ինչպես նաև սովորել թիմային համագործակցություն։

«Վստահ եմ, որ եթե շարունակենք կազմակերպել այսպիսի միջոցառումներ, բասկետբոլի մշակույթը Հայաստանում կշարունակի աճել՝ նոր սերնդի համար դառնալով ոչ միայն մարզական, այլև կարևոր հասարակական արժեք»,— նշել է նա։

Armenia Basketball-ը և ֆեդերացիան շարունակելու են նման նախաձեռնություններ իրականացնել՝ նպաստելով առողջ ապրելակերպի և շարժական զարգացմանը:

Նախորդ հոդվածը
Սպերցյանը 40-րդ հանդիպումն է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում
Հաջորդ հոդվածը
Բասկետբոլի հավաքականի առաջատարը տեղափոխվել է Վենեսուելա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։