BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանն աշխարհի գավաթի երկրորդ փուլում են
03 Նոյեմբեր 2025

Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանն աշխարհի գավաթի երկրորդ փուլում են

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս են եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հայկ Մարտիրոսյանը 1.5:0.5 հաշվով առավելության է հասել Ինդոնեզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Սատրիա Դուտա Չահայայի հետ:

Գաբրիել Սարգսյանը 1.5:0.5 հաշվով առավելության է հասել Շրի Լանկան ներկայացնող միջազգային վարպետ Ռանինդու Դիլշան Լիանագեի նկատմամբ:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 1:1 հաշվով ավարտել է իր հանդիպումը Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ահմեդ Ադլիի հետ և հաղթողը կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 1:1 հաշվով ավարտել է իր հանդիպումը Մալայզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Մոհան Հավինի հետ և հաղթողը նույնպես կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:

Թայ-բրեյքը կմեկնարկի նոյեմբերի 3-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

Նախորդ հոդվածը
Փյունիկը հաղթեց ԲԿՄԱ-ին ՝ շրջանցելով Ուրարտուին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ծանրամարտի երիտասարդների և Մ23 ԵԱ. Հայաստանն այսօր 5 ներկայացուցիչ կունենա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։