BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Կրասնոդարը հաղթեց Ռուբինին ու գլխավորեց աղյուսակը․ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
26 Հոկտեմբեր 2025

Կրասնոդարը հաղթեց Ռուբինին ու գլխավորեց աղյուսակը․ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Կրասնոդարը» ընդունել էր «Ռուբինին» ու հաղթեց նվազագույն հաշվով։

Հանդիպման միակ գոլը հեղինակեց Վիկտոր Սան՝ 13-րդ րոպեին։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկված էր տանտերերի մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Ազգային ընտրանու մեկ այլ կիսապաշտպան՝ Ուգոչուկվու Իվուն բացակայում էր «Ռուբինի» հայտացուցակից Ռուսաստանի գավաթի խաղարկության «Ախմատի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով։

Այս հաղթանակի շնորհիվ ՌՊԼ-ի գործող հաղթողները վաստակում են 29 միավոր ու վերադառնում են 1-ին հորիզոնական։ «Ռուբինը» 18 միավորով 7-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը
Ակրոնը միավորներ խլեց Լոկոմոտիվից․ Սևիկյանը մասնակցեց խաղին
Հաջորդ հոդվածը
Սլովանն առաջին պարտությունը կրեց Սլովակիայի ընթացիկ առաջնությունում․ Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։