Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Բասկետբոլի ազգային հավաքականի խաղացողը հանդես է գալիս Լատվիայի համալսարանի թիմում
14 Հոկտեմբեր 2025

Բասկետբոլի ազգային հավաքականի խաղացողը հանդես է գալիս Լատվիայի համալսարանի թիմում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Յուրա Մելիքյանն այս մրցաշրջանում հանդես է գալիս Լատվիայի համալսարանի թիմում՝ մասնակցելով Լատվիական-Էստոնական լիգային։ Մելիքյանի թիմն արդեն 2 հանդիպում է անցկացրել:

Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:

Լիգայի առաջին խաղում Լատվիաի համալսարանի թիմը մրցել է «Կալև/Կրամո»-ի դեմ՝ պարտվելով 58:95 հաշվով։

Մելիքյանը խաղադաշտում անցկացրել է 12 րոպե, վաստակել է 2 միավոր և կատարել 1 ռեբաունդ։

Երկրորդ հանդիպումը կայացել է «Տրանսկոմ Պյարնու»-ի դեմ, որտեղ Լատվիայի համալսարանը ևս պարտություն է կրել՝ 73:97 հաշվով։ Այս անգամ Մելիքյանը հանդես է եկել որպես մեկնարկային հնգյակի խաղացող՝ անցկացնելով խաղադաշտում 30 րոպե։

Նա վաստակել է 10 միավոր, կատարել է 6 ռեբաունդ և 2 բլոկ։

Նախորդ հոդվածը
33 տարի առաջ Հայաստանի հավաքականն իր առաջին հանդիպումն է անցկացրել
Հաջորդ հոդվածը
Իտալիա Մ21-Հայաստան Մ21․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։