Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Արայիկ Գևորգյանը կշարունակի հանդես գալ «Ուրարտու» բասկետբոլային ակումբում
14 Հոկտեմբեր 2025

Արայիկ Գևորգյանը կշարունակի հանդես գալ «Ուրարտու» բասկետբոլային ակումբում

Արայիկ Գևորգյանը կշարունակի հանդես գալ «Ուրարտու»-ում. 21-ամյա բասկետբոլիստի և ակումբի միջև պայմանագիրը երկարաձգվել է:

«Շատ ոգևորված ենք ակումբում տեղի ունեցող փոփոխություններով։ Մեծ սպասելիքներ ունենք։ Արդեն զգացվում է՝ գնալու ենք դեպի չեմպիոնություն։ Կներդնենք մեր բոլոր ուժերն ամենաբարձր նպատակներին հասնելու համար»,- ասել է Արայիկ Գևորգյանը պայմանագիրը ստորագրելուց հետո:

Արայիկը բասկետբոլով զբաղվում է ավելի քան 13 տարի։ Նա հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմում՝ մասնակցելով մինչև 18 և մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնություններին։ Մ20 տարեկանների ԵԱ-ում մեր բասկետբոլիստն անհատական միավորների արդյունավետությամբ ընդգրկվել է թոփ-10՝ ընդհանուր առմամբ հավաքելով 100 միավոր:

Արայիկը նաև Հայաստանի ազգային հավաքականում խաղալու փորձ ունի։ «Ուրարտուի» կազմում հանդես է գալիս 2023 թվականից, իսկ նախորդ մրցաշրջանում թիմի հետ դարձել է Հայաստանի Ա լիգայի փոխչեմպիոն։ 


Նախորդ հոդվածը
Վաղը պատերազմ կտեսնենք, թե ով կհաղթի՝ ցույց կտա վաղը․ Եղիշե Մելիքյանը՝ Իռլանդիայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Իռլանդիայի դեմ խաղի համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։