Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը (տեսանյութ)| Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկեց աշխարհի առաջնությունում| Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում| Ռոբերտ Արզումանյանը հեռացել է Ուրարտուից| Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել| Կրիկյան ակումբի բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում|
Սպերցյանը վաղուց է հասունացել եվրոպական լավ ակումբ տեղափոխվելու համար. Սերգեյ Յուրան
18 Փետրվար 2025

Սպերցյանը վաղուց է հասունացել եվրոպական լավ ակումբ տեղափոխվելու համար. Սերգեյ Յուրան

Ռուս մարզիչ Սերգեյ Յուրանը հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատրաստ է տեղափոխվել եվրոպական բարձր մակարդակի ակումբ։

«Սպերցյանը վաղուց է հասունացել եվրոպական լավ ակումբ տեղափոխվելու համար: Սա, հավանաբար, տեղի կունենա այս ամառ: Իմ կարծիքով, նրան ամենաշատը կհամապատասխանեին Իսպանիայի կամ Գերմանիայի առաջնությունները: Իտալիա՞ն. ես այդպես չեմ կարծում:

Ամենակարևորն այն է, որ նա հասնի այնպիսի մարզչի, ով ցանկանում է նրան տեսնել թիմում: Չարժե պարզապես գնալ Եվրոպա»,- ասել է Յուրանը RB Sport-ին տված հարցազրույցում:

Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը
Հայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի առաջնության հաղթողները
Հաջորդ հոդվածը
Խոստացան օգնել, բայց վիրահատությանս ամբողջ գումարը ես վճարեցի. Ուրարտուի նախկին ֆուտբոլիստի հայտարարությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։