Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը (տեսանյութ)| Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկեց աշխարհի առաջնությունում| Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում| Ռոբերտ Արզումանյանը հեռացել է Ուրարտուից| Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել| Կրիկյան ակումբի բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում|
Նոայի նախկին ֆուտբոլիստը կխաղա Ալաշկերտում
18 Փետրվար 2025

Նոայի նախկին ֆուտբոլիստը կխաղա Ալաշկերտում

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է հերթական նորեկի մասին. թիմին է միացել Պավել Կիրենկոն:

Երևանյան թիմի կազմում նա հանդես կգա 95 համարի մարզաշապիկով:

Ֆուտբոլիստը «Ալաշկերտ» է տեղափոխվել Ղազախստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Թուրան» ֆուտբոլային ակումբից:

Ձախ կիսապաշտպանը Ռուսաստանի «Զենիթ» ՖԱ-ի ակադեմիայի սան է։ Պավելը հանդես է եկել ռուսական «Տոմում», լիտվական «Պալագնայում», Սանկտ Պետերբուրգի «Դինամոյում», Երևանի «Նոայում» և մի շարք այլ ակումբներում:

2022/2023 մրցաշրջանում «Տոբոլ Կոստանայի» կազմում նվաճել է Ղազախստանի գավաթը:

Նախորդ հոդվածը
Ալաշկերտը նոր 7 համար ունի. նա Կրասնոդարի ակադեմիայի սան է
Հաջորդ հոդվածը
Հայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի առաջնության հաղթողները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։