Փյունիկը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար ունի| Հենրիխ Մխիթարյանը եվրագավաթների պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների շարքում 14-րդն է| 16 թիմ, ավելի քան 500 կմ և 4 մրցափուլ. Tour of Armenia միջազգային հեծանվավազքը կմեկնարկի սեպտեմբերի 10-ից| ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը հանդիպել է Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային| Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի|
Որոշել ենք փոխել ազգային հավաքականի զարգացման ուղղությունը. Մելիքբեկյան
06 Օգոստոս 2025

Որոշել ենք փոխել ազգային հավաքականի զարգացման ուղղությունը. Մելիքբեկյան

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ՀՖՖ-ի հետ զրույցում անդրադարձել է Եղիշե Մելիքյանի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակմանը.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը: Մենք շնորհակալ ենք Ջոն վան’ տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, ով շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել է երկար ճանապարհ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստից մինչև վերջին տարիներին հայկական ակումբային ֆուտբոլում կրկնակի չեմպիոնություն նվաճած մարզիչ:

Լիահույս ենք, որ ՀՖՖ աշխատակազմի և Եղիշե Մելիքյանի համագործակցության և ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը կկարողանա հասնել լավ արդյունքների: Կարծում եմ, որ համախմբման և միասնականության շնորհիվ մենք կկարողանանք քայլ առաջ կատարել»,-ասել է Մելիքբեկյանը:

Նախորդ հոդվածը
Պաշտոնական. Եղիշե Մելիքյանը գլխավորեց Հայաստանի հավաքականը
Հաջորդ հոդվածը
Ձեր հավատն է դարձրել անհնարինը՝ հնարավոր. Փյունիկի հուզիչ հրաժեշտը Եղիշե Մելիքյանին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։