Փյունիկը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար ունի| Հենրիխ Մխիթարյանը եվրագավաթների պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների շարքում 14-րդն է| 16 թիմ, ավելի քան 500 կմ և 4 մրցափուլ. Tour of Armenia միջազգային հեծանվավազքը կմեկնարկի սեպտեմբերի 10-ից| ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը հանդիպել է Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային| Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի|
Տարոն Ոսկանյանը կարիերան կշարունակի Գանձասարում
31 Հուլիս 2025

Տարոն Ոսկանյանը կարիերան կշարունակի Գանձասարում

«Գանձասարը» հայտարարել է Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանի հետ պայմանագիր կնքելու մասին:

32-ամյա փորձառու ֆուտբոլիստը Երևանի «Փյունիկի» սան է։ Ոսկանյանն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Ալաշկերտի», Կիպրոսի «Կարմիոտիսսա» և «Նեա Սալամիս» ակումբների կազմերում։

Նշենք, որ «Փյունիկի» և «Ալաշկերտի» կազմերում Տարոն Ոսկանյանը 3 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, 4 անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, 2 անգամ էլ դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր։

Ոսկանյանի վերջին ակումբը Երևանի «Փյունիկն» էր։

«Գանձասարը» պայմանագիր է կնքել նաև երիտասարդ հայ ֆուտբոլիստ Պետրոս Մանուկյանի հետ։
24-ամյա պաշտպանն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Երևանի ԲԿՄԱ-ի, «Ուրարտուի» և «Նոայի» կազմերում։

Պետրոս Մանուկյանը հանդես է եկել նաև Հայաստանի բոլոր տարիքային և երիտասարդական հավաքականներում։

Նախորդ հոդվածը
Խաղում էինք լավ մրցակցի դեմ. արեցինք առավելագույնը. Նոայի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչ
Հաջորդ հոդվածը
Սևանա լճում անցկացվել է առագաստանավային սպորտի Հայաստանի գավաթի առաջին փուլը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։