Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Բասկետբոլիստ Յուրա Մելիքյանի տպավորիչ ցուցանիշները Երևանում անցկացված Եվրոպայի Մ20 Բ դիվիզիոնի առաջնությունում
21 Հուլիս 2025

Բասկետբոլիստ Յուրա Մելիքյանի տպավորիչ ցուցանիշները Երևանում անցկացված Եվրոպայի Մ20 Բ դիվիզիոնի առաջնությունում

Երևանում կայացած բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնության ընթացքում Հայաստանի հավաքականի կազմում աչքի է ընկել երիտասարդ և տաղանդավոր բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը։

Մրցաշարում Մելիքյանը մասնակցել է Հայաստանի բոլոր 7 հանդիպումներին՝ ցուցադրելով կայուն և բարձր արդյունքներ։

Մելիքյանը միջինը մեկ խաղում գրանցել է 13.7 ռեբաունդ՝ այս ցուցանիշով առաջնության առաջատարն է:
Միջինը վաստակել է 17.7 միավոր, ինչը մրցաշարում երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է: 7 հանդիպումներից 6-ում գրանցել է դաբլ-դաբլ՝ դառնալով այս ցուցանիշով առաջնության առաջատարը:

Ընդհանուր արդյունավետության արդյունքով նա երկրորդն է՝ 24.1 ցուցանիշով:

Նախորդ հոդվածը
Հայտնի է Նոայի մրցակիցը ՉԼ-ի որակավորման 3-րդ փուլ դուրս գալու դեպքում
Հաջորդ հոդվածը
Հայտնի է Նոայի հավանական մրցակիցը ԵԼ-ի որակավորման 3-րդ փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։