Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Լատվիայի Մ20 հավաքականը՝ Երևանում անցկացված բասկետբոլի Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնության հաղթող
21 Հուլիս 2025

Լատվիայի Մ20 հավաքականը՝ Երևանում անցկացված բասկետբոլի Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնության հաղթող

Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը։ Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է Լատվիայի հավաքականը, որը եզրափակիչ խաղում 74։64 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի ընտրանու նկատմամբ։

Եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում մրցանակակիրներին պարգևները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը։

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հանդես է եկել Փիթ Դոմինգեսի գլխավորությամբ և 21 թիմերի պայքարում զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն է դարձել Խորվաթիայի հավաքականը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Թուրքիայի ընտրանին:

Առաջնության հանդիպումներն անցկացվել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում:

 

Նախորդ հոդվածը
Նոայի հնարավոր մրցակիցները Ֆերենցվարոշի արգելքը հաղթահարելու դեպքում
Հաջորդ հոդվածը
ՀՀ նախագահը Ծաղկաձորում պարգևատրել է թենիսի միջազգային մրցաշարի հաղթողներին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։