BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Արոնյանը հաղթել է Մագնուս Կարլսենին ու Հիկարու Նակամուրային՝ դուրս գալով կիսաեզրափակիչ
18 Հուլիս 2025

Արոնյանը հաղթել է Մագնուս Կարլսենին ու Հիկարու Նակամուրային՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի թայ-բրեյքում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։

Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ մրցում էր Հիկարու Նակամուրայի հետ։ Նակամուրան հաղթեց 1-ին պարտիայում, բայց Արոնյանը ռևանշի հասավ հաջորդ 2 պարտիաներում, իսկ 4-րդ պարտիայում շախմատիստները հաշտություն կնքեցին։

Այսպիսով, հայազգի շախմատիտսը դուրս է գալիս կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը Հնդկաստանի ներկայացուցիչ Արջուն Էրգայիսին է։


Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Ֆաբիանո Կարուանան ու Հանս Մոկե Նիմանը։

Նախորդ հոդվածը
Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը մեկնել է Ալբանիա
Հաջորդ հոդվածը
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։